Հոկտեմբերի 5-ին «Առավոտ» օրաթերթում լույս էր տեսել «Ցուցապաստառը խճանկարի վրա» հոդվածը: «ՎԵՈՆ Արմենիա»-ի շենքի պատին, խճանկարի վրա «Բիլայն» ընկերության գովազդային ցուցապաստառն էր:
Ըստ էության «արգելափակվել էր» էսքիզի հեղինակ, ճանաչված նկարիչ Հրայր Կարապետյանի եւ 1977թ.-ին այդ բացառիկ ստեղծագործությունը կյանքի կոչած չորս նկարիչների աշխատանքը, ինչի մասին շատերը, այդ թվում՝ ընկերության աշխատակիցները, չգիտեին: Հրապարակումից հետո «Բիլայն» ընկերությունը հանել է ցուցապաստառը, մաքրել շենքի այն հատվածը, որը փակում էր երկրորդ մեծադիր խճանկարը, եւ ինչպես երեկ տեղեկացրեցին, մտադիր են խճանկարի հեղինակների անունով հուշատախտակ փակցնել շենքի վրա: Սա լավագույն նվերը կլինի Երեւանի տոնին ընդառաջ:
Լուսանկարները՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ
«Առավոտ»
13.10.2017