Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը. Լևոն Արոնյանը փակագծեր է բացում. (Տեսանյութ) Armradio.am

Հոկտեմբեր 13,2017 23:36

Ներկայացնում ենք Հանրային ռադիոյի եթերում Մարկ Գրիգորյանի՝ Լևոն Արոնյանի հետ հարցազրույցից մի հատված.

– Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում  լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք:

-Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում:

– Իսկ նույն լարվածությունն իրենք իրենց վրա չե՞ն զգում:

– Ժամանակին կար: Մի պատմություն կպատմեմ, բայց անուններ չեմ տա: 2003, թե 2004 թվականին Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց (ծիծաղում է,-խմբ.):

– Հարցազրույցներից մեկում ասել եք. «Երբ խաղում ես նորմալ մարդու, նորմալ շախմատիստի հետ, ապա խաղի ընթացքում նորմալ հարաբերություններ են ձևավորվում: Բայց եթե հակառակորդը փորձում է քեզ հունից հանել, իրեն դրսևորում է ոչ մարզական ձևով, բնականաբար դա իր հետ բերում է «ուղեբեռ», որն էլ իրեն զգացնել է տալիս»: Ինչպիսի՞ հնարքներ են օգտագործել Ձեր դեմ:

– Շատ է եղել: Իսրայելից մի շախմատիստ կա (ոչ առաջատարներից), խաղի ժամանակ թեյ էր խմում և թեյի փաթեթը հանելուց մատներով սեղմում էր, որից հետո քայլ էր անում (ծիծաղում է,խմբ.): Պարտիայի ժամանակ ինձ մոտեցավ Ալեքսանդր Գրիշչուկը, ում հետ մոտ եմ, և ասաց. «Լևոն, խաղը հավանաբար հաղթելու ես, բայց կարո՞ղ ես մի ձև գտնել և ձեռքը չսեղմել»: Լինում են տարբեր բաներ: Նույնիսկ առաջատար խաղացողների հետ խաղերում եղել է, երբ փորձել են կատարած քայլը հետ վերցնել: Օրինակ՝ Նակամուրան, Կարլսենը: Երկու դեպքում էլ մրցավարին կանչել եմ: Նրանք շարունակում էին հերքել, բայց մրցավարները հաստատեցին իմ ասածը: Նրանք էլ գիտեին, որ նկարահանող սարքեր կան, և ի վերջո խոստովանեցին: Շախմատը շատ արդար խաղ է: Կապ չունի` շուրջբոլորն ինչ է կատարվում, եթե ուժեղ ես՝ կհաղթես:

Մարկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լսեցի,դիտեցի հարցազրույցը…գերազանց էր…շատ ՄԵԾ բավականություն ստացա,շատ բաներ հիշեցի(ժամանակին տարվել եմ շախմատով…անգամ Մեծն Տիգրան Պետրոսյանի հետ միաժամանակյա խաղի սեանսում ենք հանդիպել….սիրում եմ շախմատը…):Չգիտեի,որ Լեւոնը այնքան սիրում է երաժշտությունը( եւ երբ նրան հարց տրվեց,թե էլ ինչ է սիրում,մտքումս ասացի «հիմա կասի երաժշտություն»,ու տեղիցս վեր թռա,երբ լսեցի Լեւոնից նույն պատասխանը)…Լեւոնի խոսակցականին ծանոթ չէի(դե,թռուցիկ հարցերից միայն)…շատ ու շատ պատգամավորներին ու քաղաքապետարանի ավագանուն «կծալլեր»իր կրթությամբ,էլ չեմ ասում մտքերի «շախմատային»շարադրմամբ…Հիացած եմ ու կրկին շնորհակալ հաղորդման համար եւ ինչ խոսք Մարկ Գրիգորյանին:Միակ ու միակ ցանկությունս այս պարագայում՝ որ տեսնեմ Լեւոնին այնտեղ,որտեղ ողջ ազգն է երազում՝ Տիգրան Պետրոսյանի հետ նույն Օլիմպոսում…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031