Այսօր Հայաստանի Հանրապետական կուսակցության հրավերով Անդրանիկ Մարգարյան քաղաքական դպրոցի ունկնդիրների համար «Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականությունը» թեմայով հանրային բանախոսությամբ հանդես է եկել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Դեսպանը հանգամանորեն անդրադարձել է Ռուսատանի արտաքին քաղաքականության հիմնահարցերին և առաջնահերթություններին, մանրամասն վերլուծել է արդի գլոբալ քաղաքական զարգացումները:
Ի. Վոլինկինը, մասնավորապես, կարևորել է ՀԱՊԿ և ԵՏՄ շրջանակներում ծավալված փոխշահավետ համագործակցությունը: Բանախոսության ավարտին դեսպան Վոլինկինը պատասխանել է դպրոցի ունկնդիրների հարցերին:
Մինչև բանախոսության մեկնարկը Հայաստանի Հանրապետական կուսակցության գրասենյակում դեսպանի հետ աշխատանքային քննարկում են ունեցել ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ փոխնախագահ Մուշեղ Լալայանը:
ՀՀԿ մամուլի հաղորդագրություն