Ավարտվեց Սերբիայի Նովի-Սադ քաղաքի SPENS ARENA մարզապալատում անցկացվող Սամբոյի պատանիների և աղջիկների առաջնության մրցումային առաջին օրը:
Ուրախալի է, որ մերոնք նվաճեցին երեք մեդալ: Բրոնզե մեդալակիրներ դարձան երիտասարդներից Ֆելիքս Դանիելյանը /48կգ/ և Վահագն Չալյանը /82կգ/:
Չափազանց հետաքրքիր էր պատանիների առաջնության 75 կգ քաշային կարգի եզրափակիչը, ուր հանդիպում էին Բորիս Շատվերյանն ու Գեորգի Մարգարյանը: Արդյունքում հաղթեց Հունաստանը:
Հայաստանը ներկայացնող Բորիս Շատվերյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հոկտեմբերի 14-ին մրցագորգ կմտնեն պատանիներից Սերգեյ Պողոսյանը՝ 65 կգ, Կարեն Հովհաննիսյանը՝81 կգ, Արման Մանուկյանը՝+87 կգ, Երիտասարդներից՝ Արթուր Մանուկյանը՝ 52 կգ, Գրիգոր Սահակյանը՝ 90 կգ, Գոռ Գյունաշյանը՝ +100 կգ և Անի Տեր-Հարությունյանն /44 կգ/ ու Աննա Մկրտչյանը /+80 կգ/:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա