Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կոչ է անում Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ի կազմից

Հոկտեմբեր 13,2017 22:29
exxv

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ հաշվի առնելով այն, որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները:

Ըստ հաղորդագրության՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել մարդու իրավունքների այդ կառույցից:

Ադրբեջանում «ՌԵԱԼ» շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 2014թ. մարտին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման: 2014թ. մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Մամեդովի դատավճիռը կապեց իշխանությունների հասցեին նրա քննադատությունների հետ՝ կոչ անելով Ադրբեջանին նրան ազատ արձակել և 22 հազար եվրո փոխհատուցում վճարել: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը: ՄԻԵԴ-ի որոշումն իրականացնելու կոչերով տարբեր ժամանակներում հանդես են եկել ԵՄ մի շարք պաշտոնյաներ և կառույցներ:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031