Ներկայացնում ենք հոկտեմբերի 14-ին «Էրեբունի-Երեւան-2799» ծրագրի շրջանակներում Երեւանում սպասվող միջոցառումների ժամանակացույցը:
08:30 -09:00-ը՝ ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով,
11:30 -17:00-ը` «ԵրևանԱՐՏ». «Մեկ կտավ Երևանիս» – Մարտիրոս Սարյանի պուրակ,
12:00 -20:00-ը` «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում – Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ,
12:00 -19:00-ը` «Հին ու նոր Երևան» ցուցահանդես – «Հանրապետության» հրապարակի մետրոյի հարակից պուրակ,
12:30 -13:30-ը` «Սիրում եմ քեզ, Երևան» կավճանկարչություն – «Ռուսաստանի հրապարակ»՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց,
13:00 -18:00-ը` Մանկական տոնական ծրագրեր – Մանկական զբոսայգի,
13:00 -18:30-ը` «Մարզական Երևան» ցուցադրական ելույթներ – «Ազատության» հրապարակ,
14:00 -19:00-ը` «Ես և Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ -«Հանրապետության» հրապարակի մետրոյի հարակից պուրակ,
15:00 -18:00-ը` «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես – Կասկադ համալիր,
14:00 -20:00-ը` Ազգային երգ ու պարի հարթակ – Հյուսիսային պողոտա,
14:30 -15:30-ը` «Իմ սերը քեզ, Երևան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ («Ազատության» հրապարակ, Հյուսիսային պողոտա, «Հանրապետության» հրապարակ)
14:30 -22:30-ը` «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշմոբեր (Փոքր Կենտրոն)
15:30 -17:00-ը` Օդագնացության միջազգային փառատոնի բացում – «Հանրապետության» հրապարակ,
16:00 -18:00-ը` «Լսիր Երևանը» ուսանողական հարթակ – Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի,
16:00 -19:00-ը` Ժողովրդական արվեստի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի տոնահանդես – Էրեբունի փողոց,
16:00 -20:00-ը` «Զգա Երևանը» լուսանկարչական տաղավարներ – Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա,
16:30 -18:30-ը` Երևանի շախմատի դպրոցների սաների առաջնություն – «Ազատության» հրապարակի շրջագծի ճեմուղի,
17:30 -18:30-ը` Տոնական հեծանվավազք – Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, «Հանրապետության» հրապարակ, Ամիրյան փողոց, Մ. Մաշտոցի պողոտա, Մատենադարան,
18:00 -20:00-ը` «Սիրո Երևանը» ջազի երեկո – Շառլ Ազնավուրի հրապարակ, 18:30 -24:00-ը` «Գրքի գիշեր» տոնահանդես – Միսաք Մանուշյանի պուրակ,
18:30 -20:00-ը` Դասական երաժշտության համերգ – Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի,
19:00 -22:00-ը` «Արևային Երևան» համերգ – «Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակ,
19:30 -22:00-ը` Ռոք համերգ – «Ազատության» հրապարակ,
20:00 -22:00-ը` «Երևան՝ սիրո քաղաք» տոնական համերգ – Կասկադ համալիր,
20:00 -22:30-ը` «Տես Երևանը» տեսահոլովակների ցուցադրում – Կարապի լիճ,
22:00 -23:30-ը` Երիտասարդական դիսկոտեկ – «Ազատության» հրապարակ,
22:00 -ը` Տոնական հրավառություն:
Առավել մանրամասն` այստեղ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն