Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ լարվածությունը խորանում է (Տեսանյութ). «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 13,2017 22:09

«Ամերիկայի ձայն».Հինգշաբթի օրը ”Amnesty International” կազմակերպության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Իդիլ Էսերի ծննդյան օրն էր: Սակայն նրա գործընկերները ստիպված էին տոնը նշել հայտնի տասնյակ անձանց ստորագրություններ պարունակող նամակագրությամբ` պահանջելով նրա ազատ արձակումը:
Արդեն 100 օր է, Իդիլն ու մարդու իրավունքների պաշտպան մի շարք այլ ակտիվիստներ գտնվում են բանտերում:

Երկրի դատախազներն այս շաբաթ ներկայացրին պաշտոնական մեղադրանքներ նրանցից տասի նկատմամբ, որոնց շարքում է ”Amnesty International”-ի Թուրքիայի մասնաճյուղի նախագահ Թաներ Քիլիչը: Դատախազները պահանջում են մինչեւ 15 տարվա ազատազրկում, ինչը կազմակերպությունը համարում է անհեթեթություն:

«Խնդիրը շատ լուրջ է, երբ փորձում են լռեցնել նրանց, ովքեր պայքարում են ընդդեմ նման ճնշումների»,-ասում է կազմակերպության անդամներից Միլենա Բույունը:

Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստների ձերբակալությունները 2016 թվականի հեղափոխության ձախողված փորձից հետո Թուրքիայի իշխանությունների կողմից սկսված ճնշամիջոցների շարունակությունն է, ինչը լարում է Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ հարաբերությունները:

Այն բանից հետո, երբ Ֆեթուլլահ Գյուլենի աջակիցներ լինելու մեղադրանքով ձերբակալվեցին Միացյալ Նահանգների դեսպանության երկու աշխատակիցներ, ԱՄՆ-ը դադարեցրեց վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:
Թուրքիայի նախագահը դա օգտագործեց հայտարարելու համար, թե «Միացյալ Նահանգները փորձում է պաշտպանել նրանց իրավունքները, ովքեր կապ ունեն հեղաշրջման փորձի կազմակերպչի հետ»:

Սրվել են Թուրքիայի արդեն իսկ լարված հարաբերությունները Գերմանիայի հետ, երբ Թուրքիայի դատարանի առջեւ են շուտով կանգնելու Գերմանիայի տասնմեկ քաղաքացիներ: Բեռլինում օրենսդիրներն իրենց երկրի իշխանություններից պահանջում են հետեւել ԱՄՆ-ի օրինակին:
Այո, սրվում են հարաբերությունները Թուրքիայի ու ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցների միջեւ, երբ այդ երկրները, այդ թվում ԱՄՆ-ը փորձում են հասկանալ լարվածություն առաջ բերելու Թուրքիայի իշխանությունների դրդապատճառները:

Արամ ՎԱՆԵՑՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031