Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստում ամբաստանյալներից Գեւորգ Սաֆարյանի սանկցիայի ժամկետը լրացավ, եւ նրան բերեցին դատարան: Սաֆարյանը կրկին դժգոհեց, որ իր պաշտպան Տիգրան Եգորյանը ներկա չէր եւ դատավորին ասաց. «Եթե ձեւի համար եք ինձ կանչելո՞ւ, ինչու եք կանչում»:
Սաֆարյանը շարունակեց դժգոհել եւ տեղից խոսել, ինչի համար կրկին սանկցիայի ենթարկվեց եւ հեռացվեց նիստերի դահլիճից չորս ժամով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մյուս ուրբաթ՝ 11 00-ին:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ