Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդ բժշկի սպանության գործով հարցաքննվեց վերջին վկան

Հոկտեմբեր 13,2017 19:27

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երիտասարդ բժիշկ Լեւոն Սահակյանին սպանելու գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա Գեւորգ Երիցյանը: Նա չմտաբերեց դեպքի մանրամասները, ինչի համար հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ինչը նա չհերքեց: Այս վկան Լեւոնին դանակահարելու բուն պահը չի տեսել, բայց եւ չի հերքել, որ ամբաստանյալ Վահան Ղազարյանը Լեւոն Սահակյանի  հետեւից գնացել է ու վրան զենք է պահել:

Հիշեցնենք, որ Վահան Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել Թերլեմեզյան փողոցի 3-րդ հասցեում, Լևոն Սահակյանի նշանած Ա. Թովմասյանին աշխատավարձ չվճարելու հարցի շուրջ վերջինիս հետ վիճաբանության և քաշքշուկի  մտնելու համար, որի ժամանակ իր մոտ առկա ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է վերջինիս ոտքին և մեկ անգամ կրծքավանդակի շրջանին, որի հետևանքով Լ. Սահակյանը մահացել է:

Գեւորգ Երիցյանը այս գործով վերջին վկան էր, որը դեպքի օրը նույն շենքում է  եղել, հարեւան սենյակում մեկ այլ աշխատակցուհու հետ: Նա լսել է աղմուկը հարեւան սենյակում, որտեղ տուժողն ու ամբաստանյալն են եղել ու դուրս է եկել սենյակից՝ տեսնելու՝ ինչ է  կատարվում: Հաջորդ նիստին հարցաքննվելու է ամբաստանյալը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031