Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ: Զրույցի ընթացքում նա պատմել է, որ Սոչիում ԱՊՀ գագաթաժողովն անցել է բավականին ազատ ու անկաշկանդ մթնոլորտում, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահերն անգամ միմյանց հետ կատակներ են արել:
«Մենք տարբեր ձևաչափերով Սոչիում կարծիքներ փոխանակեցինք Իլհամ Հեյդարովիչի հետ: Մենք բավական երկար ժամանակ անցկացրինք՝ քննարկելով մեր հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Դուք կզարմանաք. Հայաստանի նախագահի հետ՝ երեքով, հաճախ կատակներ էինք անում իրար հետ: Բայց քաղաքականության մեջ դա ընդունված է՝ այս կամ այն խնդիրների լուծման ակնարկով»,- ասել է Լուկաշենկոն:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ