Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պոնչո». «Երկու տարվա մեջ երեք պաշտպան փոխելը շա՞տ է»

Հոկտեմբեր 13,2017 17:39

Ճանաչված դերասան Վահագն Սիմոնյանի դեմ հարուցված քրեական գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը չէր ստացել շտապօգնությունից բուժօգնության ահազանգի վերաբերյալ լազերային կրիչը: Բացի այդ՝ դատարան չէր ներկայացել այս գործով տուժող ճանաչված Ռ. Գալստյանը:

Տուժողին էլեկտրաշոկով մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող դերասանը շնորհակալություն հայտնեց իր փաստաբանին՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանին, պրոֆեսիոնալ իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար եւ խնդրեց դատարանին, որ իրեն տրամադրվի հանրային պաշտպան:

Դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ: Ի դեպ, գրասենյակը մեկ անգամ արդեն Վ.Սիմոնյանին հատկացրել էր հանրային պաշտպան:

Դատախազը չառարկեց ամբաստանվողի պաշտպանական իրավունքի իրացմանը, նաեւ ակնարկեց, թե պաշտպաններ փոխելով, Վ. Սիմոնյանը նպատակ ունի անհիմն հետաձգել դատական գործընթացը:

Ճանաչված դերասանն ասաց, թե երկու տարի շարունակ ներկայացել է դատական նիստերին, չի խոչընդոտել, բերման չի ենթարկվել, ինչպես մեղադրական կողմը, եւ որ իր մարտավարությունն է փոխել պաշտպանին:

Դատավոր Գագիկ Պողոսյանի հարցին էլ, թե քանի պաշտպան է փոխել, պատասխանեց՝ երեք, եւ զարմացավ.

-Երկու տարվա մեջ երեք պաշտպան փոխելը շա՞տ է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 24-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031