Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքսիմ Մանուկյան. «Հասկացել եմ, որ առանց ըմբշամարտի չեմ կարող»

Հոկտեմբեր 13,2017 17:25

«Հայի հաղթության ճանապարհով» ծրագրի շրջանակներում հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն այսօր հանդիպեց Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ:

Հարցերը բազմազան էին. ինչպես է սկսել ըմբիշի կարիերան, որոնք են նրա ուժեղ ու թույլ կողմերը, ում է նվիրել չեմպիոնական հաղթանակը եւ վերջապես ինչն է կարեւորում կնոջ մեջ: Բոլոր հարցերին աշխարհի չեմպիոնը պատասխանում էր հակիրճ:

«Դեռ մանկուց ոչ ոք ինձ չէր կարողանում հաղթեր «գյուլաշ» ասվածի ժամանակ: Սկզբից եղբայրս ընդունվեց ըմբշամարտի մարզադպրոց: Մի քանի օր հետո ես գնացի, հաղթեցի բոլորին ու հասկացա, որ ըմբշամարտը իմն է: Այդ ժամանակվանից միշտ ցանկացել եմ զբաղվել ըմբշամարտով ու դառնալ աշխարհի չեմպիոն»:

«Այլ մասնագիտությունների մասին չեմ մտածել: Կարծում եմ՝ եթե մեկ այլ մարզաձեւով զբաղվեի՝ արդյունքի կհասնեի»:

«Արագությունն իմ առավելությունն է եւ ամենաուժեղ կողմը»:

«Մարդու կարեւորագույն արժեքը մարդ մնալն է»:

«Բոլոր մրցակիցների դեմ գոտեմարտերից առաջ տրամադրվում եմ: Բայց, երկու հարեւան ունենք, որոնց հաղթելու ցանկությունն ավելի մեծ է: Ամեն դեպքում, եկեք չքաղաքականացնենք սպորտը»:

«Ոչ մի մարզիկ պարտությունը հեշտ չի ընդունում: Եղել են պահեր, երբ պարտությունից հետո մտածել եմ, որ այլեւս չեմ շարունակելու: Սթափվելուց հետո հասկացել եմ, որ չշարունակել պարզապես չեմ կարող: Առանց պարտության հաղթանակներ չեն լինում»:

«Աշխարհի առաջնությունում հաղթանակս նվիրել եմ հայրիկիս»:

«Ըմբշամարտն իմ ապրելակերպն է»:

«Կնոջ մեջ կարեւորում եմ պարզությունը, ճշմարտախոսությունը»:

«Աշխատում եմ կյանքում բացասականը չնկատել: Առանց այն էլ դրանք շատ են»:

«Աշխարհի չեմպիոն դառնալուց հետո ինչ-որ տխրություն կար: Չէի պատկերացնում, որ հեշտությամբ հաղթեցի: Հետո սթափվեցի, հասկացա՝ ինչ բարդ ճանապարհ եմ անցել՝ այդ կոչմանը հասնելու համար: Չեմպիոնության մասին երազել եմ 15-20 տարի: Իսկ առջեւում դեռ օլիմպիական խաղեր կան»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031