Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բազմաթիվ բուժաշխատողների գործեր Շիրակի դատախազությունում են․ Կարեն Գաբրիելյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 13,2017 17:19

Aravot.am-ը Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեց, թե քանի քրեական գործ կա հարուցված բուժաշխատողների նկատմամբ։ «ՀՀ Քրեական օրենսգրքի 130 հոդվածի հատկանիշներով հարուցված բազմաթիվ քրեական գործեր կան։ Այսինքն բուժաշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անձանց առողջությանը վնաս կամ մահ պատճառելու վերաբերյալ։

Բուժաշխատողներին դատի տալու համար մեզ պետք է հանձնաժողովի դատաբժշկական փորձաքննություն։ Այսինքն` այդ փորձաքննության արդյունքներից ելնելով՝ մենք պետք է գնահատենք՝ իրականում այդ անձանց արարքներում կա՞ խախտում, թե՞ չէ , և այդ խախտումը գտնվո՞ւմ է պատճառական կապի մեջ մահվան կամ առողջությանը հասցրած վնասի հետ, թե՞ չէ։ Եթե ունեցել ենք, որ կա, մենք գործն ուղարկել ենք դատարան։ Մենք ունեցանք անձ, որին անցած տարի դատի տվեցինք և ունեցանք մեղադրական դատավճիռ։ Հիմա ունենք հարուցված բազմաթիվ քրեական գործեր, խոսքը մոտ 12 քրեական գործերի մասին է, որոնք գտնվում են նախաքննության փուլում, և մենք նշանակել ենք հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ։ Եղել են դեպքեր, որ եզրակացությունը ստանալուց հետո, որով տրված է, թե խախտում չկա, մեզ մոտ կասկած է առաջացել կամ եզրակացությունը հիմնավորված չի եղել, պարզ ու ամբողջական չի եղել, մենք նշանակել ենք լրացուցիչ կամ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ»,-ասաց դատախազը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031