Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանը կարո՞ղ է միջամտել ու վարչապետից պահանջել, որ քանդի իր եղբոր առանձնատունը Մոնումենտում

Հոկտեմբեր 13,2017 17:17

Այսօր լրագրողները արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանին հարցրեցին՝ բնապահպան Կարինե Դանիելյանը խոսում էր այն մասին, որ մենք հակաէկոլոգիական տարածքում ենք ապրում եւ դրան նպաստում են նաեւ կառուցվող նոր շենքերը, հակաէկոլոգիական բազմաթիվ առանձնատներ են կառուցված հատկապես Մոնումենտի տարածքում, հիմա էլ վարչապետի եղբայրն այնտեղ առանձնատուն ունի, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չգիտեմ ով ինչ ունի: Պետք է մամուլի կողմից ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ՝ ռիսկի չընկալման վերաբերյալ: Դուք ինձ այդտեղ կաջակցեք»:

Հարցին՝ կարո՞ղ եք միջամտել ու վարչապետից պահանջել, որ քանդի՝ նա պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, այդ դեպքի վերաբերյալ տեղեկություն չունեմ: Կարծում եմ, դա եւս շահարկումներ են մամուլում: Չեմ կարծում կոնկրետ ինչ-որ վայրում կա ռիսկայնություն եւ շինարարությունը շարունակվում է»:

Հարցին, դուք խոսեցիք կոռուպցիոն ռիսկերի մասին, այսինքն, դուք հաստատո՞ւմ եք, ունե՞ք տվյալներ, որ շատ անգամ կառուցապատման շինթույլտվությունները տրվում են կոռուպցիայի միջոցով՝ նախարարը պատասխանեց. «Ինչպե՞ս կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինել կոռուպցիա, իսկ ո՞վ է ասում, որ չկա»:

Նախարարն ասում է, որ անհանդուրժող վարքագիծ պետք է մարդիկ դրսեւորեն՝ աղետի ռիսկերի հետ կապված: Թե անհանդուրժող վարքագիծ ասելով՝ ի՞նչ նկատի ունի, Դավիթ Տոնոյանը պատասխանեց՝ ահազանգե՛ք: Հարցին՝ եղե՞լ է մի դեպք, որ հաջողության հասնեք, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Ես չեմ ունեցել որևէ դեպք, երբ հաջողության չեմ հասել»:

Նա նշեց, որ իր մեխանիզմներով շատ թույլատրություններ մերժվել են, տեխնիկական անվտանգության հետ կապված խնդիրներ դադարեցվել են: Տոնոյանն ասաց, որ աղետի ժամանակ մեծահարուստ, ոչ մեծահարուստ չկա, աղետը դա չի ներում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031