Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքի զինուժն օպերացիա է սկսել Քուրդիստանի դեմ Քիրքուքը վերցնելու համար

Հոկտեմբեր 13,2017 17:16

Իրաքի զինված ուժերը ռազմական գործողություններ են սկսել Քուրդիստանի դեմ՝ վերջինից Քիրքուք քաղաքը ետ վերցնելու համար:

Ըստ «CNNTurk» լրատվամիջոցի՝ այդ մասին ֆրանսիական «AFP» լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել է իրաքցի մի գեներալ, ում անունը չի հրապարակվել:

«2014թ. հունիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ Իրաքը կորցրեց որոշ տարածքներ, այժմ կորցրած տարածքները ետ վերադարձնելու համար օպերացիա է սկսվել»:

Սակայն քրդական ԶԼՄ-ները այդ տեղեկությունը չեն հաստատել, նշել են միայն, որ Քիրքուք են ուղարկվել իրաքյան Քուրդիստանի «Փեշմերգե» զորաջոկատներ, քանի որ իրաքյան ուժերը բավականաչափ մոտեցել են Քուրդիստանի սահմանին:

Քուրդիստան է նաև մեկնել Քուրդիստանի ղեկավար Մասութ Բարզանիի որդին՝ Մանսուր Բազանին: Բացի դրանից Քիրքուք են մեկնել մի շարք արաբ և թուրքմեն հրամանատարներ:

Թեմայի հետ կապված արձագանքել են նաև Փեշմերգեի շտաբից: «Անպատրաստ լինելը կարող է աղետալի լինի: Փեշմերգեն թող պատրաստ լինի Քիրքուքի հյուսիսից իրականացվելիք ցանկացած հարձակմանը»,-ասված է եղել հայտարարությունում:

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Ոչ թե՝ ՄասուԹ, այլ՝ Մասուդ Բարզանի, ոչ թէ՝ ՓեշմերգԵ, այլ՝ ՓեշմերգԱ։ Այնպիսի տպավորություն է, կարծես նյութը կուրորեն թարգմանվել է թուրքերենից՝ առանց հասկանալու, թե խոսքն ինչի մասին է։ Հետո՝ վերնագրի բովանդակությունը չի համապատասխանում նյութի բովանդակությանը։ Նման վերնագիր դնելիս հաշվի առեք, որ Բարզանիին Իրաքում մեղադրում են իրավիճակը դիտմամբ սրելու և հարձակման մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ։ Այսինքն, նման վերնագիր կընտրեր նաև Բարզանին ինքը։
    Համենայն դեպս, հոկտ․13-ին, Հայաստանի ժամանակով մոտ ժամը 6-ին, զինված բախումների մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել։
    Իրաքի ՆԳ -ից պարզաբանել են, որ իրաքյան զինուժը գիշերվա ընթացքում ընդամենը վերադասավորվել են են Քիրքուկի մոտակայքում գտնվող Տազա և Ալ-Բաշիր բնակավայրերում։ Իսկ Բարզանիի խորհրդականը սպառնացել է, որ Փեշմերգան և կամավորականները պատրաստ են զենքով պաշտպանել իրենց հողերը շիաների և իրաքյան բանակի հարձակումներից։
    Հարձակում, որպես այդպիսին, վերը նշված ժամանակահատվածում, դեռևս տեղի չի ունեցել։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031