Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1000 դրամների օրենքի դեմ հայցի քննությունն ավարտվեց. վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 27-ին

Հոկտեմբեր 13,2017 17:12

Այսօր՝ 2017 թ. հոկտեմբերի 13-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցների կողմից «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով սահմանված վճարումների դեմ ներկայացված հայցի քննությունը: Դատարանը քննեց և մերժեց նախորդ դատական նիստի ընթացքում՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի ներկայացրած միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:

Դատարանը մերժումը հիմնավորեց նրանով, որ հայցվորները Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից զրկված չեն: Նշենք, որ ավելի վաղ Օրենքի՝ դրոշմանիշային վճարի պարտադիր բնույթը սահմանող 10-րդ հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու հարցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն վերջինս հրաժարվել էր դիմել Սահմանադրական դատարան: Միջնորդությունը քննարկելուց հետո դատարանն անցավ դատաքննության, հետազոտեց գործում առկա փաստաթղթերը և որոշման հրապարակման օր նշանակեց 2017 թ. հոկտեմբերի 27-ը՝ ժամը 17:05-ը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031