Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի վարկածը՝ Խոսրովի անտառի հրդեհի մասին. «Համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք»

Հոկտեմբեր 13,2017 16:51

Համամի՞տ եք, որ միջպետական սկանդալ է հասունանում Խոսրովի անտառի հրդեհի հետ կապված, երբ ամերիկյան կողմն ասաց, որ արբանյակային լուսանկարներ կտրամադրի, որտեղ երեւում է, որ երեք տարբեր կողմերից հրդեհ է եղել, բնապահպանության նախարարն էլ հաստատեց դա, միջամտություն եղե՞լ է, թե՞ չարակամությամբ են դա արել: Այսօր լրագրողների այս հարցին Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրված որոշ պատասխանատուներին. «Դա միտումնավոր չի, քանի որ մենք անմիջապես եղել ենք այնտեղ, որոշակի գնահատման հնարավորություն ենք ունեցել՝ մինչեւ արբանյակային լուսանկարները: Ես ինքս համոզված եմ, որ դա եղել է անփութության արդյունք: Ինչպես է դա եղել՝ հնարավոր է եղել է հրդեհաշիջման առաջին արձագանքման ոչ արհեստավարժ մոտեցում: Դա բերել է, որ այլ վայրերում է ծավալվել կրակը, դրան նպաստել է երեկոյան ժամին ուժեղ քամին»:

Դիտարկմանը, որ բնապահպանության նախախարն այլ բան է ասել, դուք անփութություն եք ասում, իսկ նա դիտավորության վարկածն է առաջ քաշում՝ Դավիթ Տոնոյանն արձագանքեց, որ հակասություն չկա, նման պնդում Արծվիկ Մինասյանը չի արել. «Ես չեմ լսել դիտավորության վարկածի առաջ քաշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031