Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, մինչեւ վստահություն չձեւավորվի» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2017 15:26

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը կառավարությունից պահանջում է տարեկան գործունեության հաշվետվություն ներկայացնել: Այս մասին այսօր տնտեսագետն ասաց «Հայելի» ակումբում:

Մանասերյանն անդրադառնալով համայնքների խոշորացմանն, ասաց, որ ինքը դեմ է դրան. «Ես դեմ եմ բռնի խոշորացմանը, երբ միավորում են իրար հետ առնչություն չունեցող համայնքներ, եւ դրանով սերմանում են թշնամանք, խնդիրներ են ավելացնում, անունը դնում են, թե՝ տնտեսում են գումարներ: Ես նշել եմ, թե որտեղից կարելի է հանել այդ գումարներն ու բերել բյուջե»:

Մանասերյանի դիտարկմամբ՝ բայց եթե կան համայնքներ, որոնք ուզում են եւ կարող են միավորվել, ապա կառավարությունը պետք է աջակցի:

«Սահմանամերձ գյուղերը դատարկվում են, եւ սրանով պետք զբաղվի ազգային անվտանգության ծառայությունը»,-ասաց Մանասերյանը:

Գնահատելով վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը՝ տնտեսագետն ասաց, որ որոշ քայլեր արվում են, եւ չի կարելի թերագնահատել վարչապետի քայլերը, կան առանձին օղակներ, որ լավ են աշխատում, սակայն՝ «Չեմ տեսնում այն թիմը, որը բարեփոխումները կարող է տեղ հասցնել: Կարելի է առանձնացնել ֆինանսական բլոկը, որը բոլոր այն ծախսերը, որոնք քաղաքացու շահերից չեն բխում, կրճատում է: Նույնը՝ ՊԵԿ-ը, ստվերի ահռելի բաժին կրճատվել է, եւ արմատական փոփոխություններ են արվում»:

Մանասերյանը բացասական գնահատեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատանքները. «Նախարարն իր տեղում չէ, եւ նրա հայտարարությունը, թե էլեկտրաէներգիայի ոլորտը պետք է ազատականացվի, գոնե պետք է զսպվեն վարչապետի կողմից: Զարգացման հիմնադրամն ու ռազմավարական կենտրոնն էլ գտնվում են «ֆանֆարոնների» (գլուխգովաններ) ձեռքին, երիտասարդ, բայց ոչ բանիմաց, Հայաստանը չճանաչող մարդիկ են, որոնք մեզ համար խայտառակություն էին Հայաստան- Սփյուռք համաժողովի ժամանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի դիտարկմանը՝ կարծիք կա, որ ստվերի կրճատումը սպառողն է վճարում, այսինքն՝ ստվերի կրճատումը բերում է ապրանքների թանկացմանը, Մանասերյանն ասաց, որ ամբողջ աշխարհում այդպես է. «Դրա համար ՏՄՊՊՀ-ն ու եւ այլ կառույցները պետք է իրենց վերահսկողական ծառայություններն իրականացնեն»:

Մեր մյուս հարցին էլ՝ եկող տարվա բյուջեի հիմքում դրված 4.2% տնտեսական աճը կարո՞ղ է որակական փոփոխությունների բերել, եւ ինչ կարծիք ունի վարչապետի խոստացած ներդրումների կատարողականի մասին, Մանասերյանը պատասխանեց.«Հետեւողական աշխատանքներ արվել են, բայց ներդրումներ ներգրավողը միայն վարչապետը չէ, մարդը կաշվից դուրս է գալիս դրական իմիջ ձեւավորելու համար, ե՛ւ իր աշխատանքի, եւ երկրի ու կառավարության: Ճիշտ չէ, ասենք միակ պատասխանատուն ինքն է»:

Մանասերյանն ասաց, որ ներդրումներ չեն լինի այնքան ժամանակ, մինչեւ վստահություն չձեւավորվի:

Մանրամասն՝ տեսանյութում

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա ըստ տնտեսագետի, Հայաստանին պետք է երկնիշ տնտեսական աճ:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ մասնակից, տնտեսագետ Վիգեն Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, որ այն տնտեսական աճը, որ կա, առանց միջամտության էլ կլիներ. «Տնտեսության զարգացումն այսպես, թե՝այնպես տեղի է ունենում, դա մարդկանց աշխատանքի արդյունք չէ, ուղղակի ներկայիս կառավարությունը նախկինների պես չի խանգարում դրան»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031