Այսօր հրավիրած ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ «ՀՀԿ ներկայացուցիչները պետք է ընդհանրապես իրավունք չունենան զբաղվել քաղաքականությամբ»:
Թե ինչպես պետք է արգելեն ՀՀԿ-ին զբաղվել քաղաքականությամբ, Փոստանջյանը պատասխանեց, որ դատարանի որոշմամբ արգելվելու է այդ կուսակցության գործունեությունը՝ հաշվի առնելով, թե այսքան տարիների ընթացքում ինչ մեծ չափերի վնաս են պատճառել իրենք մեր հանրությանը: Ընդ որում, ՀՀԿ-ին դատի տալու է ինքը՝ տիկին Փոստանջյանը եւ իր քաղաքական ուժը:
Փոստանջյանն ասաց, որ եթե ժամանակին դատապարտեինք Կոմունիստական կուսակցությունը, բոլշեւիզմը, այսօր այս բոլշեւիզմի պատկերը չէր լինի: Դրա համար պետք է դատապարտել գործող ապօրինի ռեժիմը:
Զարուհի Փոստանջյանը, խոսելով այլ ուժերի հետ հնարավոր համագործակցության մասին, ասաց, որ «մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ