Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ պետք է բուժվեն, կամ քրեական հետապնդում պետք է լինի նրանց նկատմամբ». Փոստանջյանը՝ ավագանու ՀՀԿ-ականներին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2017 15:05

Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը Երեւանի ավագանու նիստում լարված իրավիճակի մասին խոսելիս ասել էր, որ «քաղաքապետը կօգտվի իր լիազորություններից, եւ, եթե «Երկիր Ծիրանիի» անդամները շարունակեն խանգարել նիստերը, պետք է պատասխան տան, եւ դուրս հրավիրվեն դահլիճից, կամ պետք է ստեղծվի Էթիկայի հանձնաժողով, եւ իրենց բառերի համար դատի տան, որպեսզի հասկանան, որ իրենք փողոցում չեն, եւ սա հանրահավաք չէ»:

Այս առնչությամբ այսօր ասուլիսում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահին հարցրեցինք՝ ձեզ վախեցնո՞ւմ է այդ սպառնալիքը եւ դուք չե՞ք պատրաստվում ինքներդ էթիկայի հանձնաժողով ստեղծել: Նա պատասխանեց. «Նման անձանց էթիկայի հանձնաժողովը չի փրկի, նրանք հատել են էթիկայի խախտումների սահմանը, նրանք որպես սովորական կրիմինալ են իրենց դրսեւորում, կամ պետք է բուժվեն, կամ քրեական հետապնդում պետք է նրանց նկատմամբ լինի»

«Ելք» խմբակցության ավագանու անդամ Զարուհի Բաթոյանն ասել էր, որ ավագանու նիստերից գլխացավանք է առաջանում, շատ կարեւոր հարցերի շուրջ «Երկիր Ծիրանիի» բարձրացրած խնդիրները արվում են ոչ տեղին, ոչ ժամանակին եւ արվում է ոչ չափի մեջ. «Ցանկացած հարցի դեպքում, որը որեւէ կապ չունի դրա հետ, իրենք մեկնաբանություն են անում, որը ժամանակ եւ էներգիա է խլում»:

Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանն ասաց. «Եթե նյարդայնացնում է եւ խնդիրներ են առաջացնում, ուրեմն ճիշտ պահին եւ ճիշտ ժամանակին ենք բարձրացնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031