Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դիվանագիտական չվերթներով զենք է մատակարարում ահաբեկիչներին. այսօր ԵԽԽՎ-ում հայտարարել է Նաիրա Զոհրաբյանը

Հոկտեմբեր 13,2017 14:49

Ստրասբուրգում այսօր շարունակվող ԵԽԽՎ լիագումար նիստում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է ադրբեջանական պատվիրակության անդամների հայտարարություններին։

Զոհրաբյանն ասել է՝ հայտնի խոսք կա՝ ինչպես գողը առաջինն է գոռում բռնեք գողին, այնպես էլ Ադրբեջանի պատվիրակները իրենց երկրի կատարած ռազմական հանցագործությունները փորձում ծածկել՝ այս ամբիոնից լկտի սուտ տարածելով։

Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է նաեւ, որ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ահաբեկիչներին՝ ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։

Հարգելի գործընկերներ,

Երեկ, երբ մենք քննարկում էինք Իսլամական ահաբեկչական պետության կատարած հանցագործությունները, որոնք մեկ բնորոշում ունեն՝ ցեղասպանություն, ինձ թույլ չտվեցին ելույթ ունենալ եւ խոսել այն սարսափների մասին, որոնց ենթարկվում են եզդիները, քրիստոնյաներն ու ոչ սունի մահմեդականները։ Սակայն ամենազավեշտալին այն է, որ ահաբեկչությունից խոսում է մի երկրի՝ Ադրբեջանի պատվիրակը, որի երկիրը վաղուց արդեն գործում է Իսլամական ահաբեկչական պետության նույն ձեռագրով, եւ որի բանակը համալրված է վարձկան-մարդասպաններով։ Եվ ըստ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների, ադրբեջանական վարձկանների թվում նաեւ ԴԱԻՇ-ի մարդասպաններ կան, որոնք սովոր են գլխատել, մորթել եւ անարգել զինվորներին ու քաղաքացիական անձանց եւ ապրիլյան պատերազմը դրա վկայությունն էր։

Հարգելի խորհրդարան, ես կոչ եմ անում մեր Վեհաժողովին ուսումնասիրել բուլղարական «Տրուդ» թերթի հետաքննությունը, ըստ որի՝ պաշտոնական Բաքուն, օգտագործելով դիվանագիտական չվերթները, ավելի քան 3 տարի Արևելյան Եվրոպայի երկրներից զենք է մատակարարում ողջ աշխարհի հակամարտության գոտիներ։ Ըստ անցկացված հետաքննության՝ Ադրբեջանի պետական «Silk Way Airlines» ավիաընկերությունը, դիվանագիտական չվերթների քողի տակ իրականացրել է առնվազն 350 թռիչք և յուրաքանչյուր չվերթի ժամանակ ահաբեկիչներին է մատակարարել մի քանի տասնյակ տոննա ծանր զենք և զինամթերք։
Նման դիվանագիտական չվերթները չեն ենթարկվում ստուգումների և միջազգային կանոնակարգման, եւ այդ չվերթներով զենք է մատակարարվել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան, Կոնգո։

Հարգելի գործընկերներ,

Մենք իրավունք չունենք անտեսելու լրջագույն այս փաստերը, որքան էլ ադրբեջանական պատվիրակության անդամները փորձեն ցանկացած ամբիոն ապականել ստով եւ ապատեղեկատվությամբ։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031