Լրահոս
Օրվա լրահոսը

Վայր ընկնելուց հետո Վահան Շիրխանյանն ի վիճակի չեղավ դատական նիստին մասնակցել

Հոկտեմբեր 13,2017 14:26

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր որոշեց հետաձգել Նորք-Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստը:

30 րոպե ընդմիջում հայտարարելուց հետո ՊՆ նախկին փոխնախարար, այս գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանի համար դատարան եկած շտապօգնության աշխատակիցները դատարանին հայտնեցին, որ Շիրխանյանը ի վիճակի չէ մասնակցել նիստին՝ ընկնելու հետեւանքով առաջացած սուր ցավերի պատճառով: Բժիշկները դատարանին նաեւ հայտնեցին, որ Շիրխանյանը հետազոտության կարիք ունի:

Հիշեցնենք, որ այսօր դատական նիստը դատարանի որոշմամբ 30 րոպեով ընդմիջվել էր՝ Վահան Շիրխանյան համար շտապօգնություն հրավիրելու պատճառով: Պարոն Շիրխանյանն այսօր դատարանում հայտնել էր, որ Դատապարտյալների հիվանդանոցից իրեն սայլակով դատարան բերելիս աստիճանների վրա երկու անգամ վայր են գցել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031