Ս.թ հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին կգործի ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև տուրեր` հատուկ սահմանված սակագնով:
- 10:00-11:00, 11:30-12:30, 13:00-14:30
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության Հրապարակ-Սասունցի Դավթի հրապարակ-հետադարձ
- 15:00-16:00, 16:30-17:30
Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան պողոտա- Սայաթ-Նովայի փող.-Նալբանդյան փող.-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
- 19:00-20:00
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության հրապարակ-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
- 20:30 -21:45
Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փող.-Արգիշտիի փող.-Մաշտոցի պողոտա-Կորյունի փող.-Հաղթանակի զբոսայգի-Աբովյան փող.-Հաղթանակի զբոսայգի –հետադարձ:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15–ին, «Երևանի կիսամարաթոն»-ով պայմանավորված, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն