Սույն թվականի հոկտեմբերի 13-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
«Հարգելի գործընկերներ,
Այս նստաշրջանի ընթացքում մենք քննարկել ենք տարբեր կարևոր հարցեր, սակայն առավել շատ ինձ սրտամոտ էին ժողովրդավարության և տնտեսական քաղաքականության խնդիրների քննարկումը:
Հիմնական խնդիրը, որն ինձ հետաքրքրում է, դա այն է, որ ժողովրդավարական դասական ինստիտուտները ներկա կոշտ մարտահրավերների պայմաններում՝ աղքատության, գործազրկության և սոցիալական այլ խնդիրների ահագնացող մակարդակի դեպքում, չեն լուծում կամ լիովին չեն լուծում խնդիրները: Որն է լուծումը: Լուծումներից մեկն այն է, որ պետք է քննարկել նորարարական բաղադրիչ պարունակող ժողովրդավարական ինստիտուտի ձևավորման հարցը. տնտեսության ազատականացման և պետական միջամտության օպտիմալ համադրում, տնտեսական աճի սոցիալական բաղադրիչի բարձրացում, տնտեսական աճի վերածում տնտեսական զարգացմանը:
Մենք ունենք սոցիալական բևեռացման Ջինիի բարձր գործակից: Իհարկե, եթե մենք ունենք ինչպես այժմ է 2-3% աճ, ապա, մենք պետք է ապահովենք 6-7% աճ: Սակայն աճի որակը պետք է փոխվի: Առավել մեծ եկամուտ ունեցողները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, որպեսզի կենսամակարդակի ժառանգականությունը չմոնոպոլացնեն:
Այսպիսով՝ պետություններում ստեղծվող արդյունքը՝ ՀՆԱ-ն, պետք է արդարացի բաշխվի, իսկ ինչպես է բաշխված՝ մենք չգիտենք: Այդ հարցի լուծման պայմաններից միայն մեկը տնտեսության և հանրային կյանքի համատարած թվայնացումն է:
Իսկ ինչ է կատարվում Ադրբեջանում, որը հանգեցնում է տարածաշրջանի ապակայունացմանը: Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը տարիներ շարունակ իրականացրել է միջազգային տարբեր կազմակերպություններում ազդեցիկ քաղաքական և հասարակական գործիչների գնման քաղաքականություն, որը ձախողվել է, և այդ լվացքատան փուչիկը պայթել է: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը այլ միջոցներ և ունակություն չունի, բացի ստորաքարշությունից՝ առաջ տանելու իր շահերը: Ինչու՞, որովհետև այդ պատերազմում, եթե ազատ պայքար գնա, նա միշտ պարտված է:
Խոսքը գնում է նաև ինֆորմացիոն հակամարտությունների մասին:
Հարգելի՛ գործընկերներ, դուք արդյո՞ք լավ եք իմացել, թե ում հետ դուք գործ ունեք:
Ոստի, ես հայտարարում եմ,
Ադրբեջանի ղեկավարը լվացք անելով սեփական ձեռքերը պետք է հեռու պահի միջազգային կառույցներից և այլ տեղերից»:
Ի պատասխան քննարկման ընթացքում ադրբեջանցի պատգամավորների՝ Հայաստանի իշխանությունների վրա հարձակմանը, Մելքումյանը կոշտ արձագանքեց՝ հակադարձելով, որ Խոջալուն կազմակերպել են հենց Ադրբեջանի իշխանությունները՝ սկզբից Մութալիբովը, հետո՝ Էլչիբեյը: