2015թ. Նորք-Մարաշում վնասազերծված «Զինված խմբի» գործով դատական նիստը այսօր 30 րոպեով ընդմիջվեց: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալ, ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի համար շտապօգնություն հրավիրելու վերաբերյալ:
Դատական նիստի սկզբում Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ այսօր իրեն Դատապարտյալների հիվանդանոցից դատարան բերելիս աստիճաններից երկու անգամ վայր են գցել, ինչի պատճառով մեջքի հատվածում սուր ցավեր են առաջացել ու իրեն լավ չի զգում:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ