Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլի գինը դեռ կբարձրանա՝ հատկապես ձմռան և գարնան շրջանում. «Փաստ»

Հոկտեմբեր 13,2017 11:48

Բերքի պակասն ու ցածր բերքատվությունն ազդել են գնի վրա։ Այսօր Շիրակի մարզում անմիջապես դաշտից գյուղացին կիլոգրամ կարտոֆիլը 140-150 դրամով է վաճառում։

Ի տարբերության տեղական շուկայում սահմանված գնի՝ կարտոֆիլն այստեղից 130 դրամով է արտահանվել։ Վրաստանում այս տարի նույնպես կարտոֆիլի բերքը քիչ է։ Ֆերմեր Գևորգ Աբրահամյանի վրացի գործընկերն օրեր առաջ Ազատան է եկել եւ 50 տոննա կարտոֆիլ տարել։

«10 օր առաջ 130 դրամով է կարտոֆիլն արտահանվել, հիմա, որ գան, ավելի թանկ կտանեն։ Շուկայում էլ 100-120 դրամ էր կարտոֆիլի գինը, այսօր մեծածախ գինն արդեն 150 դրամ է դարձել։ Օրական շուկան ուրիշ գին է թելադրում»,- ասաց ֆերմերը։ Ազատանում բերքի 20%-ն է առայժմ հողում մնացել։

Կարտոֆիլագործությամբ հայտնի Շիրակի մարզում նախորդ տարվա համեմատ այս տարի ցանքսը 600 հեկտարով նվազել է՝ իր հերթին փոխանցեց մարզի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը։

«Այս տարի մոտ 10000 տոննա բերք պակաս կլինի։ Մտածում էինք, որ երաշտի պատճառով բերքը շատ պակաս կլինի, բայց այդքան էլ քիչ չէ»,- վստահեցրեց մարզի գլխավոր գյուղատնտեսը։

Նրա կանխատեսմամբ՝ կարտոֆիլի գինը դեռ կբարձրանա՝ հատկապես ձմռան և գարնան շրջանում։

Մանյա ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031