Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը հայտարարում է, թե ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն իրեն հրահանգել է այլեւս չասել «ազատագրված տարածքներ», որովհետեւ այդ տարածքները սահմանադրորեն ԼՂՀ անբաժանելի մասն են։ Այլ կերպ ասած՝ հիմա արդեն բացարձակապես որեւէ տարբերություն չկա Ստեփանակերտի եւ, ասենք, Ջեբրայիլի կարգավիճակների միջեւ:
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սա հակասում է Հայաստանի պաշտոնական դիրքորոշմանը, որի համաձայն՝ Հայաստանը պատրաստ է ազատագրված տարածքների մի մասը զիջել ԼՂՀ միջազգայնորեն ճանաչված անկախության դիմաց։
Խնդիր չկա, տակտիկապես ճիշտ է, որ ԼՂՀ դիրքորոշումը ՀՀ դիրքորոշումից ավելի կոշտ լինի։ Այլ հարց է, թե ինչո՞վ է պայմանավորված այդ կոշտությունը։ Ի վերջո՝ եթե ամեն ինչ գնում է նրան, որ ղարաբաղյան խնդիրը պիտի կարգավորվի ԵԱՏՄ շրջանակներում (տնավարի), այդ դեպքում ստացվում է, որ ԼՂՀ ներկայիս ողջ տարածքը գոնե ձեւականորեն գտնվելու է Ադրբեջանի կազմում, հետեւաբար՝ ազատագրված տարածքների վերադարձի հարցն էլ օրակարգից դուրս է գալիս (ինչո՞ւ վերադարձնել, եթե այդ տարածքները ձեւականորեն արդեն իսկ Ադրբեջանի մաս են համարվում)։ Եթե հարցին նայում ենք այս տեսանկյունից՝ ստացվում է, որ տրամաբանական որեւէ հակասության չկա. Ադրբեջանը կարծես դեմ չէ ԵԱՏՄ մտնելուն ու բանակցում է Ռուսաստանի հետ, Հայաստանն ասում է «կքննարկենք», ԼՂՀ-ն ասում է «մենք ազատագրված տարածքներ չունենք, մեր տարածքը միասնական է»…
Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում