Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երկիր Ծիրանին» իր ընդդիմամոլության մեջ լիովին կորցրել է ադեկվատության զգացողությունը. «Փաստ»

Հոկտեմբեր 13,2017 11:31

Փաստորեն, ըստ այս խմբակցության ու նրա ղեկավար Փոստանջյանի, չի կարելի ասենք Արտավազդ Փելեշյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում տալ միայն այն բանի համար, որ Փելեշյանը վերջին տարիներին չի ստեղծագործել, կամ ասենք Ռազմիկ Դավոյանը լռել է և այլն։ Թերևս «Երկիր Ծիրանին» իր ընդդիմամոլության մեջ լիովին կորցրել է ադեկվատության զգացողությունը, եթե այդպիսին ունեցել է ընդհանրապես։ Չէ, իհարկե բան չենք ասում, կարելի է ընդդիմանալ ցանկացած առաջարկի ու ծրագրի, սակայն չէ որ ընդդիմանալը նույնպես պետք է լինի բանականության սահմաններում։

Ինչ խոսք, բոլորս էլ գիտենք «Երկիր ծիրանիի» հիմնադիր ղեկավար Զարուհի Փոստանջյանին, գիտենք նրա գործունեության բոլոր իռացիոնալ ու անհասկանալի, մեղմ ասած, կողմերը։ Բայց մյուս կողմից հարց է ծագում. արդյոք այդ իռացիոնալիզմն ու անադեկվատությունը սահման չպե՞տք է ունենա։ Սա իհարկե չի նշանակում, թե կարելի է ավագանում նիստի ընթացքում թույլ տալ այնպիսի բառապաշար ու դարձվածքներ, որոնց ականատես եղանք, սակայն սա քննարկման բոլորովին այլ թեմա է։

Արշակ ԳԱԼՍՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031