Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանից արտագաղթած Պապին Պողոսյան. «Արտագաղթը ինձ հուզում է ու շատ վախեցնում». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 13,2017 11:22

Երգիչ Պապին Պողոսյանը, որը տեւական ժամանակ է՝ բնակվում է ԱՄՆ-ում, եւ 13 տարի էր՝ Հայաստանում չէր եղել, արդեն մի քանի օր է՝ հայրենիքում է։ Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակին, արտագաղթի տեմպերին, խոսել է նաեւ հայկական երգարվեստի խնդիրների մասին։

 – Պարոն Պողոսյան, երբ ոտք դրեցիք հարազատ հողի վրա, ի՞նչ հիասթափեցնող եւ ի՞նչ հուսադրող հանգամանքներ նկատեցիք։

– 13 տարի էր՝ Հայաստանում չէի եղել։ Մեծ հուզմունքով հանդիպեցի աղջկաս, թոռներիս, որոնք արդեն հարսնացուներ են դարձել։ Դա ինձ համար ամենաերջանիկ պահն էր։ Բայց, իհարկե, հիասթափեցնող հանգամանքները շատ են։ Ես կցանկանայի, որ այն, ինչ ունեինք երիտասարդ տարիներին, վերադառնար, շատ կուզեի, որ պատմական շենքերը պահպանած լինեինք, Երեւանում այգիները շատ լինեին, օրինակ՝ օպերային թատրոնի շրջակայքում սրճարաններն ավելի քիչ լինեին, փոխարենը տեսնեինք մեր անվանի դեմքերի արձանները, հնչեր դասական երաժշտություն։

– Տարիներ առաջ ինքներդ արտագաղթեցիք երկրից։

– Արտագաղթը ինձ հուզում է ու շատ վախեցնում։ Հարկավոր է ուղղակի մի փոքր աշխատելու հնարավորություն տալ ժողովրդին։ Մեր ժողովուրդը աշխատող է, ստեղծագործող։ Որ երկիր մտնես, կտեսնես, որ հայն այնտեղ մի շինություն է սարքել, ինչ-որ արժեքավոր բան է ստեղծել։ Մեր ազգակիցներին պետք է ուղղակի գոնե մինիմալ պայմաններով ապահովել, որպեսզի վերադառնան հայրենիք։

– Ինքներդ վերադառնալու ցանկություն ունե՞ք։

– Ես, իհարկե, ունեմ նման ցանկություն։ Ուր էլ գնանք, ինչ էլ անենք, մեր հայրենիքում անցկացրած անհոգ մանկությունն ու երիտասարդությունը չենք մոռանա։ Բոլորիս վերջին հանգրվանը լինելու է մայր հայրենիքում, ես Ձեզ հավատացնում եմ։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031