Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուտով կավարտվի 2017 թվականը, սակայն սպառազինություններն այդպես էլ Հայաստան չեն բերվել «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 13,2017 11:09

Հայաստանը պատրաստվում է Ռուսաստանից 100 մլն դոլար վարկ վերցնել՝ ժամանակակից սպառազինություն եւ զինտեխնիկա ձեռք բերելու նպատակով։ Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց վարկային նախագիծը։ Ըստ այդմ, 100 մլն դոլարը Հայաստանն օգտագործելու է 2018-2022 թվականների ընթացքում։ Իսկ վարկը սկսելու է մարել 2023 թվականից, 15 տարվա ընթացքում, տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով։|

Սա, իհարկե, Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերելու նպատակով առաջին վարկային համաձայնագիրը չէ։ Հիշում եք՝ դեռ 2015թ. հունիսի 26-ին Հայաստանը ՌԴ-ի հետ ստորագրել էր 200 մլն դոլար արժողության վարկային համաձայնագիր։ Միայն թե նախատեսված սպառազինությունները մինչեւ հիմա ամբողջությամբ ձեռք չեն բերվել, թեեւ նախատեսված էր գործընթացն ավարտին հասցնել դեռ 2016թ. ամռանը։

Ավելին՝ այդ 200 մլն դոլարի տրամադրման գործընթացն ուղեկցվեց զանազան խոչընդոտներով, չնայած երկու երկրներն էլ արագ վավերացրին փաստաթղթերը, սակայն ՌԴ-ն, մեղմ ասած, դանդաղում էր ե՛ւ գումարի տրամադրման, ե՛ւ զենքի մատակարարման հարցում:

Երեկ էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, թե զինատեսակների զգալի մասն արդեն ձեռք է բերվել։ Ասել է, թե շուտով կավարտվի 2017 թվականը, սակայն սպառազինություններն այդպես էլ Հայաստան չեն բերվել։

Այսքանից հետո, թերեւս, դժվար չէ ենթադրել՝ ի՞նչ ճակատագրի կարժանանան նոր 100 մլն դոլարանոց վարկը եւ դրա շրջանակներում ձեռք բերվելիք սպառազինությունները։ Դժվար է միայն ենթադրել, թե որքա՞ն ժամանակ կխլի այդ գործընթացը։

Արման ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031