Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Բադասյան. Հիմա Հայաստանը մտավ ԵՏՄ՝ շատ ուրախ ենք, մի հատ էլ Արցախը մտնի. «Հրապարակ»

Հոկտեմբեր 13,2017 10:29

Հարցազրույց Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանի հետ

– Կան մարդիկ, որ ասում են՝ մտնում էինք ԵԱՏՄ, Ղարաբաղն էլ հետը մտցնեինք, ինչպես Սասուն Միքայելյանն էր ասում։

– Չի իմանում, մի հատ Սասունին հարցրեք՝ ի՞նչ է ԵԱՏՄ-ն, չի իմանա, Նիկոլ Փաշինյանը կիմանա։

– Այսինքն՝ էդ գինն էլ մեզ պետք չէ՝ Արցախով մտնել ԵԱՏՄ։

– Դա նույնն բանն է, եթե ռուսներին թույլ տանք, դա հնարավորություն կտա ռուսներին զորքը մտցնել Արցախ, չի կարելի։ Հիմա Հայաստանը մտավ՝ շատ ուրախ ենք, մի հատ էլ Արցախը մտնի։ Համ էլ՝ մի հատ Սասուն Միքայելյանին հարցրեք՝ համ ուզում են ԵԱՏՄ-ից դուրս գալ, մի հատ էլ Արցա՞խը մտցնել ԵԱՏՄ։

– Ասում էր՝ գոնե Արցախով մտնեինք։

– Ի՞նչ է նշանակում՝ «գոնե»։ Այսինքն՝ եթե մարդուն սպանում են, գոնե կոկորդից չխփեն։

– Դուք վստահ չե՞ք, որ Հայաստանը կարող է Վլադիմիր Պուտինին ասել «ոչ»։

– Մենք կարող ենք ասել, իշխանությունը չի կարող։

Անի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031