Նախկինում հայտնել ենք` հոկտեմբերի 4-ին Նոյեմբերյանի ոլորաններում իրեն բռնաբարելու մասին բողոքած Մոսկվայի 36-ամյա բնակչուհին Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ տաքսիստի հետ ճանապարհին պայմանավորվել է, որ տաքսիստը կնոջ անունից դիմի բռնաբարության մեջ մեղադրվողի հորը, որպեսզի վերջինս գումար վճարի: Այդ գումարի դիմաց ռուս կինը պետք է քննիչներին դիմում գրեր, որ ինքը բռնաբարության գործով բողոք չունի: Գումարը չափը մի քանի հազար դոլար է:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում շորթումի հոդվածով քրեական գործ է հարուցվել: Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան գյուղի բնակիչ տաքսիստն այդ գործով ձերբակալվել է: Ռուս կինը նշված գործով ներգրավվել է որպես կասկածյալ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ