Մայրաքաղաքում «կարմիր գծեր» քաշելու մոլուցքն այն աստիճանի է հասել, որ դրանք գծում են նույնիսկ այնպիսի վայրերում, որտեղ եթե ոչ տրամաբանությունը, ապա պարզ բարոյական նորմերը պետք է հուշեին, որ գոնե այդ հատվածում բիզնես շահ հետապնդելը տեղին չէ:
Հալաբյան 59 հասցեում գործում է «Երազի Տուն» ծնողների եւ երեխաների զարգացման ներառական կենտրոնը, որտեղ հաճախում են հատուկ կարիքներ ունեցող երեխաներ` վերականգնողական բուժում ստանալու: Ուղիղ կազմակերպության դիմաց մի քանի մետր երկարությամբ կարմիր գծեր են քաշված: Ամեն օր այդ հատվածում ավտոմեքենաներ են կանգնում, որոնցից մեծ դժվարությամբ սայլակով երեխաներ են իջեցնում, նստեցնում: Վարորդները ստիպված են լինում այդ բոլոր գործողություններն արագացված տեմպերով անել, որպեսզի չտուգանվեն:
Լուսանկարները`
ԼՈՒՍԻՆԵ
ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ»
12.10.2017