Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացի գենետիկ Նաոմիչի Մատսումոտոն՝ հազվադեպ հիվանդությունների ախտորոշման մասին

Հոկտեմբեր 13,2017 16:00

«Անի Պլազա» հյուրանոցում երեկվանից սկսվել է եռօրյա գիտագործնական սեմինարը: Այն նվիրված է ԴՆԹ սեքվենավորման տեխնոլոգիաների գործնական կիրառման խնդիրներին:

Մասնակցում են Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետները, դատաբժիշկներ, առողջապահության նախարարությունից, բժշկական գենետիկայի եւ առողջապահության առաջնային պահպանման կենտրոնի աշխատակիցները:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայի դեսպանը:

Նշենք, որ ճապոնացի գենետիկները հանդես են գալու առանձին զեկույցներով, մասնավորապես, Սատորու Միյանոն հանդես կգա քաղցկեղի սեքվենավորման տվյալների վերլուծությունը համակարգչային ծրագրերի կիրառմամբ զեկույցով, դատագենետիկական փորձագետ Մասակի Հաշիյադան՝ «հաջորդ սերնդի» սեքվենավորման կիրառումը դատագենետիկական փորձաքննություններում, Տացուշիկո Ցունոդասն կխոսի քաղցկեղի ճշգրիտ ախտորոշման մասին եւ այլք:

Ճապոնացի Նաոմիչի Մատսումոտոն ասաց, որ առաջին անգամ է նման գիտաժողով անցկացվում: Նա ասաց, թե ինը տարվա ծրագիր էր իրականացնում, որը վերաբերում է չկանխորոշված հիվանդությունների հայտնաբերմանն ու տվյալների ձեռքբերմանը:

«Մենք հավաքում ենք տվյալներ «հազվագյուտ հիվանդությունների» վերաբերյալ: Եթե 2012 թվականին 20 տոկոսն էր հնարավոր, այսօր արդեն 35 տոկոսը հնարավոր է բացահայտել»,-ասաց նա:

Նա ասաց, թե մի հիվանդության բացահայտումը տեղի է ունենում երկուսից երեք տարի: Զեկուցողն անդրադարձավ գենետիկայի՝ ժառանգականության խնդիրներին, տեղեկացնելով, թե ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են առանձին ընտանիքներ, մոտ հիսունյոթ ընտանիք: Զեկուցողն անդրադարձավ նաեւ տեխնոլոգիական զարգացումներին:

Ռ. Մ.

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031