Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդը դիմել է ֆինանսական հաշտարարին

Հոկտեմբեր 13,2017 15:30

Այս տարվա մայիսի 4-ին ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու փորձ կատարելիս վնասվել էր Ոսկան Ոսկանյանի «Ռոսգոսստրախ-Արմենիայի» կողմից ապահովագրված «Mersedses-Benz C230» 80 VV 077 համարանիշի ավտոմեքենան: Այդ պատահարից հետո փորձաքննություն էր անցկացրել «Եվրոպական դատական փորձաքննությունների ինստիտուտ» ՍՊ ընկերությունը:

Համաձայն փորձաքննության եզրակացության, «Մերսեդեսի» «հետվթարային դիրքում հայտնվելու դեպքում պետք է վնասվեր նաեւ այդ ավտոմոբիլի ձախ կողային մասը, մինչդեռ վնասված է աջ կողմի առջեւի դռան շրջանը»:

Այս տեղեկություններն անարժանահավատ են համարվել ապահովագրող ընկերության կողմից եւ մերժել են վարորդի դիմումը՝ ապահովագրական հատուցման վճարման պահանջի մասին:

Ոսկան Ոսկանյանը դիմել է ֆինանսական հաշտարարին:

Վարորդն «Առավոտին» երեկ ասաց, որ համաձայն չէ հատուցման վճարումը մերժելու մասին որոշման հետ, քանի որ որոշման պատճառաբանական հիմքը անհիմն է, եւ որ իր տեղեկություններն արժանահավատ են: Նա պահանջում է մեքենային պատճառված վնասի չափով 3 միլիոն 680 000 դրամ գումարը: Ի դեպ, վարորդին մասնագետներն ասել էին, թե հնարավոր չէ մեքենան վերանորոգել:

 

Ռ. Մ.

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031