Լրահոս
Օրվա լրահոսը

Օշինդրը՝ հակախոցային, հակամանրէային, հակաճիճվային ազդեցությամբ

Հոկտեմբեր 13,2017 13:00

Օշինդրն ու նրանից ստացվող պատրաստուկներն օժտված են ախորժաբեր, ստամոքսի հյութազատությունը դրդող, լեղամուղ, ենթաստամոքսային գեղձի գործունեությունը խթանող, հակամանրէային, հակաբորբոքային, հակախոցային, հակաճիճվային ազդեցությամբ: Կիրառվում է  անորեքսիայի՝ ախորժակի բացակայության,  մարսողության խանգարումների, հիպոցիդ գաստրիտների՝ ցածր թթվայնության ստամոքսաբորբի, ճիճվային ինվազիաների, լեղուղիների դիսկինեզիաների (շարժողունակության խանգարումներ, լեղու կանգ¤ ժամանակ:

Ստամոքս-աղիքային գործունեության խանգարումների, լեղուղիների դիսկինեզիայի ժամանակ անհրաժեշտ է 1 ճաշի գդալ մանրացված բույսին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 30 րոպե, քամել: Ընդունել 1/4 բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Որպես հակաճիճվային միջոց կարող եք պատրաստել հետեւյալ եփուկը. 1 թեյի գդալ մանրացված բույսին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել 20 րոպե, քամել: Ընդունել 3 ճաշի գդալ՝ առավոտյան, սոված փորին եւ երեկոյան քնելուց առաջ, 10 օրվա ընթացքում:

Ենթաստամոքսային գեղձի գործունեության խանգարումների (հյութազատության նվազում, ֆերմենտների քանակի նվազում¤ ժամանակ 2 ճաշի գդալ բույսին ավելացնել 1 բաժակ եռման ջուր, տաքացնել ջրաբաղնիքի վրա 15 րոպե, սառեցնել սենյակային ջերմաստիճանում 45 րոպե, քամել: Ստացված ջրաթուրմի ծավալը եռման ջրով հասցնել սկզբնականին: Ընդունել 1/4  բաժակ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Որպես ախորժաբեր, ցածր թթվայնության գաստրիտների՝ ստամոքսաբորբի դեպքում 10 գրամ բույսին ավելացնել 50 միլիլիտր 70 տոկոսանոց սպիրտ, թրմել 2 շաբաթ մութ տեղում՝ պարբերաբար խառնելով, քամել: Ընդունել 15-20 կաթիլ՝ օրը 3 անգամ՝ ուտելուց 30 րոպե առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031