Բոսորագույն էխինացիան եւ նրա պատրաստուկները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը ախտածին մանրէների նկատմամբ, հաջողությամբ կիրառվում է հակաբորբոքային, հակագրիպային, հակահարբուխային, հակաալերգիկ, հակավիրուսային, ադապտոգեն (խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, լավացնում սեռական գեղձերի գործունեությունը¤ պատրաստուկների կազմում: Նշանակում են նաեւ ցիստիտի, պրոստատիտի՝ շագանակագեղձի բորբոքման, նեֆրիտների ժամանակ:
Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար կարող եք պատրաստել հետեւյալ ոգեթուրմը. 10 գրամ կոճղարմատին ավելացնել 100 միլիլիտր 70 տոկոսանոց բժշկական սպիրտ, մութ տեղում պահել 14 օր, քամել: Ընդունել օրը 3 անգամ՝ 20-30 կաթիլից՝ ուտելուց 30 րոպե առաջ կես բաժակ գոլ ջրով: Ոգեթուրմը պահել սառնարանում:
Հակացուցված է լեյկոզների եւ թոքերի տուբերկուլյոզի ժամանակ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
12.10.2017