ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է դուրս գալ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, գրում է ՌԻԱ Նովոստին։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումը հեշտ չէր ընդունել։ Այն արտացոլում է ԱՄՆ աճող անհանգստությունը` կապված կազմակերպության հակաիսրայելական ուղղվածության և դրանում բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտության հետ։
Որոշումն ուժի մեջ կմտնի 2018թ. դեկտեմբերի 31-ից։ Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը կպահպանի կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինս Բոկովսն ափսոսանք է հայտնել ԱՄՆ-ի այդ որոշման վերաբերյալ։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ