Ռոսսելխոզնադզորն ուժեղացնում է Հայաստանից, Ադրբեջանից և Բելառուսից բանջարեղենային մթերքների, մասնավորապես լոլիկի ներկրման վերահսկողությունը` կապված այդ երկրներից սահմանափակումները շրջանցելու փորձերի հետ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով գերատեսչության հաղորդագրությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ վերջին շրջանում նկատվում է նշված երկրներից արգելված մթերքների արտահանման փորձեր։ Մասնավորապես նշվում է, որ թուրքական արգելված լոլիկները շարունակում են Ռուսաստան մուտք գործել այդ երկրների միջոցով։
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ