Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գյումրիում կինը ծեծի էր ենթարկել ամուսնուն, նա էլ դիմել էր դատախազին

Հոկտեմբեր 12,2017 16:38

Այսօր մամուլի ասուլիս հրավիրած Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից հետաքրքրվեցինք, թե Շիրակում կա՞ն ընտանեկան բռնության փաստերի առթիվ հարուցված քրեական գործեր։ Հիշեցնենք, որ այս օրերին բուռն քննարկման է ենթարկվում «Ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի» նախագիծը, հասարակական լսումներն ընթացան միմյանց վիրավորանքներ հասցնելով։

«Ընտանեկան բռնությունների հետ կապված տարբեր դեպքեր ունենք, խոսքը վերաբերում է տարբեր կենցաղային առիթներով ընտանիքի անդամների կողմից միմյանց ծեծի ենթարկելուն, տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ պատճառելուն։ Ունենք դեպք, երբ կինը ծեծի էր ենթարկել ամուսնուն, ունենք դեպքեր երեխաների կողմից ծնողներին բռնության ենթարկելու, քիչ առաջ ասացի, որ մի երիտասարդ փորձել էր այրել ծնողներին։ Կան նաև ծնողների կողմից երեխաների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքեր։ Ունենք քրեական գործեր, որոնք ուղարկվել են դատարան, այս փուլում դատաքննության փուլում են, կան հարուցված գործեր, որոնք գտնվում են նախաքննության փուլում, ինչպես նաև ունենք մերժված նյութեր, այսինքն` բողոքների բացակայության հիմքով մերժված նյութեր», -ասաց դատախազը։

Լրագրողներին հետաքրքրեց կնոջ կողմից ամուսնուն ծեծի ենթարկելու դեպքը։ Անուններ չհրապարակելով՝ դատախազը նշեց, որ կենցաղային հարցով ծագած վիճաբանության ժամանակ կինը ամուսնուն ծեծել է, վերջինս ստացել է թեթևի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ։

«Քանի որ բողոք է եղել, մենք ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով հարուցել ենք քրեական գործ», -ասաց դատախազը։

Aravot.am-ի ճշտող հարցին, թե ամուսի՞նը բողոք ներկայացրեց ձեզ կնոջ դեմ, դատախազն ասաց․«Բայց ինչո՞ւ չէ, ամուսինը չի՞ կարող բողոքել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031