Հոկտեմբերի 26-ին կտրվի Yerevan Jazz Fest 2017-ի մեկնարկը: Փառատոնի կազմակերպիչն է Ջազի հայկական ասոցիացիան: Փառատոնի շրջանակում, որի ընթացքում հայ եւ արտասահմանցի ջազմենները համատեղ բեմ կբարձրանան, Երեւան կայցելեն մեգաաստղեր Մարկուս Միլլերն ու Գոնսալո Ռուբալկաբան:
Մարկուս Միլլերը ամերիկացի հանրահայտ ջազային երաժիշտ է, կոմպոզիտոր, բաս-կիթառահար, որն աշխատել է Մեյլզ Դեվիսի, Էրիկ Կլեպտոնի, Լյութեր Վանդրոսի, Դեվիդ Սենբորնի հետ: Նա երկու անգամ արժանացել է «Գրեմիի»` Լավագույն ժամանակակից ջազային ալբոմ անվանակարգում եւ R&B երգի համար:
Գոնսալո Ռուբալկաբան, որ կրկնակի «Գրեմիի»-ակիր ջազային երաժիշտ է, դաշնակահար է եւ կոմպոզիտոր: Նա համարվում է կուբայական ջազի ամենավառ ներկայացուցիչներից մեկը: Ի դեպ, նա ունի 3 զավակ, 3-ն էլ կրում են իր անունը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հովանու ներքո անցկացվող փառատոնի փակման արարողությունը կկայանա նոյեմբերի 3-ին:
Yerevan Jazz Fest 2017-ը նվիրված է հայտնի Zilidjian բրենդի հիմնադիր Ավեդիս Զիլիդջյանին, որը սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների` ծնծղաների արտադրությանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները `notreble.com եւ npr.org կայքերից