Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծխախոտ առնելը պետք է լինի ամոթի պես մի բան» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 16:13

«Ծխախոտ առնելը պետք է լինի ամոթի պես մի բան»,-այս կարծիքին է առողջապահության կազմակերպիչ Արսեն Թորոսյանը: Նա գտնում է, որ ծխախոտը ոչ թե ֆիզիկական կախվածություն է առաջացնում, այլ` հոգեբանական, ուստի դրանից ազատվելը շատ ավելի հեշտ է. «Ծխող մարդիկ ինքնաթիռի մեջ 16 ժամ չեն ծխում այդ ինչպե՞ս են դիմանում»:

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում Արսեն Թորոսյանը եւ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբույժ Սերգեյ Սարգսյանը Ծխելու դեմ պայքարի ազգային օրվա առիթով ներկայացրին այն վտանգները, որոնք առաջանում են ծխելու հետեւանքով: Պարոն Թորոսյանը գտնում էր, որ առեւտրի կետերում չպետք է ծխախոտ վաճառվի, ոչ էլ դրա գովազդը լինի եւ որ ծխախոտը, ինչպես աշխարհի շատ երկրներում, պետք է առանձին դրա համար նախատեսված կրպակներում լինի` դարձյալ առանց գովազդվելու:

Մանրամասները տեսանյութում

Սերգեյ Սարգսյանն ասաց, որ տարվա մեջ մնացած 364 օրն էլ պետք է զբաղվենք ծխախոտի դեմ պայքարով: Ըստ նրա, ծխող ծնողների պարագայում ծխախոտի բացասական ազդեցությունը սկսում է դեռ երեխան չծնված  եւ պտուղն արդեն կրում է ծխի ազդեցությունը եւ արդեն ծնվելուց հետո սկսում է հաճախ հիվանդանալ, երեխաների մոտ, ինչ-որ տարիքից սկսած, ասթմատիկ երեւույթներ են ի հայտ գալիս եւ այլն:

Պարոն Սարգսյանի խոսքով, ծխախոտի օգտագործմամբ բարձր ցուցանիշներ ունեցող երկրներում տնտեսական բացասական հետեւանքներն էլ մեծ են լինում: Օրինակ` Հայաստանը, որտեղ ծխող են տղամարդկանց 52 տոկոսը, կանանց 2 տոկոսը, ծխելու պատճառով միլիոնավոր դոլարների կորուստներ ենք ունենում:

Մանրամասները` տեսանյութում

Այդուհանդերձ պարոն Սարգսյանը վստահեցնում է, որ ճիշտ է ծխելու ցուցանիշներով Հայաստանն այնքան էլ բարենպաստ դիրքերում չէ, հատկապես տղամարդկանց առումով, բայց օրինակ` Լիտվայում դեռահասների 70 տոկոսն է ծխում աղջիկների` 55 տոկոսը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031