Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը բավարարել է Հայաստանի դեմ «Եհովայի վկաների» գործով հայցը

Հոկտեմբեր 12,2017 15:42

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Եհովայի վկաների գործով հայցը Հայաստանի դեմ: Այս մասին ասվում է ՄԻԵԴ-ի տարածած հաղորդագրության մեջ:

«Ադյանի և մյուսների հայցն ընդդեմ Հայաստանի» գործը վերաբերում է 4 Եհովայի վկաների, որոնք  2011թ. ազատազրկման էին դատապարտվել՝ դավանանքից ելնելով պարտադիր և այլընտրանքային զինվորական ծառայությունից խուսափելու համար:

Նրանք պնդում էին, որ չնայած տեղական օրենսդրությամբ տրամադրվում է այլընտրանքային զինվորական ծառայություն, այն բացառապես քաղաքացիական բնույթ չի կրում, քանի որ վերահսկվում է զինվորական իշխանությունների կողմից: 2 տարի բանտում անցկացնելուց հետո նրանք ազատ էին արձակվել 2013թ.՝ ընդհանուր համաներմամբ:

Այսօրվա նիստում ՄԻԵԴ-ը միաձայն որոշել է, որ տեղի է ունեցել հոդված 9-ի խախտում (մտքի, խղճի և դավանանքի ազատություն): Դատարանը վճռել է, որ Հայաստանը պետք է հայցորդներին վճարի 12 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի համար:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարծում եմ սա այն միակ դեպքերից է,որ Հայաստանի ժողովուրդը պիտ աջակցի եւ զօրակից լինի իշխանությանը՝ ընդեմ ՄԻԵԴ-ի որոշման:Չմանրանամ….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031