Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի շուրջ են բանակցում ՀՀ-ն ու Ադրբեջանը. պարզաբանում է Շավարշ Քոչարյանը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 15:34

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից այսօր լրագրողները կառավարության նիստից հետո հետաքրքրվեցին՝ արդյոք հայկական կողմը այլեւս առաջ չի քաշում նախապայմանները, որոնք ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանը թվարկել էր, եւ շարունակում է Ադրբեջանի հետ գնալ բանակցությունների:

Քոչարյանն այս առնչությամբ ասաց՝ «Դա հայկական կողմի նախապայմանը չէ, դա մի կողմից Ադրբեջանի պարտավորությունն է, մյուս կողմից համանախագահների շատ տրամաբանական մոտեցումը: Ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, եթե կողմերի միջեւ չկա վստահություն»:

Քոչարյանի ներկայացմամբ՝ այն փաստը, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից, արդեն հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն:

Բանակցությունները առաջընթաց չունեն, քանի որ, ըստ Քոչարյանի, պաշտոնական Բաքուն ի սկզբանե ընտրել էր ուժային տարբերակը:

Մանրամասն՝ տեսանյութում

Փոխնախարարի վստահեցմամբ՝ այժմ բանակցությունները նախ վստահության մթնոլորտ ստեղծելու մասին են. «Միշտ մենք պետք է տարբերակենք 2 հարթություն՝ մեկը կապված վստահության մթնոլորտի ձեւավորման հետ, առանց որի անհնար է առաջընթացը բանակցային գործընթացում: Մյուսը՝ բուն բանակցային գործընթացում առաջընթացն է: Ակնհայտ է, որ այսօր չկա որեւէ հող, դրական միտում, որը թույլ կտա խոսել բանակցային գործընթացում առաջընթացի մասին: Ադրբեջանը 25 տարի է միջազգային պարտավորությունները չի կատարում եւ հայտնվելու է ճնշման տակ բոլոր պարագաներում: Լինի դա բուն Ղարաբաղի հետ կապված բանակցային գործընթացը, իր արհամարհանքը միջազգային կազմակերպությունների նկատմամբ, իր քայլերը, որով ուզում է այլասեռել եվրոպական կազմակերպությունները: Այսօր մի այնպիսի իրավիճակ է, որ Ադրբեջանն իրեն խաղի կանոններից դուրս է դրել, եւ ակնհայտ է, որ այդ բոլորը չի կարող հավերժ լինի»

Մանրամասն՝ տեսանյութում:

Քոչարյանի խոսքերով՝ Ադրբեջանն ի վերջո գործ ունի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 3 մշտական անդամների, այսինքն՝ միջնորդների հետ. «Հիմա հարց՝ անվտանգության խորհրդի մշտական անդամների առաքելությունը կայանում է նրանում, որպեսզի աշխարհի որեւէ ծայրում պատերազմ չլինի: Բայց եթե իրենք միջնորդ են եւ միջնորդ լինելով հանդերձ լինում են ռազմական գործողություններ, դա ապտակ է 3 մշտական անդամներին: Ադրբեջանը դա գիտի եւ փորձում է ինչ-որ ձեւ ձերբազատվել այդ ֆորմատից, որն իրեն չի հաջողվի»:

Անդրադառնալով Սարգսյան-Ալիեւ նախատեսվող հանդիպմանը, Քոչարյանն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե երբ կկայանա այդ հանդիպումը:

Արտգործփոխնախարարը վստահ է՝ այդ հանդիպման բովանդակությունը Բաքվին ձեռք չի տալիս. «Այդ տեսակետից պատահական չէ նույն Ալիեւի սադրիչ հայտարարությունը, երբ ինքը փորձում էր խեղաթյուրել այս բովանդակությունը եւ այլ բան ներկայացնել: Բայց, այնուամենայնիվ, չեմ կարծում, որ ինքը կկարողանա խուսափել այդ հանդիպումից»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու կամ այլ կարգավիճակ ստանալու հնարավորությանը, Քոչարյանն ասաց, որ պայմանագրով նախատեսվում է՝ չի կարող նույնիսկ դիտորդ դառնալ այն պետությունը, որը քայլեր է ձեռնարկում ի վնաս որեւէ անդամ պետության եւ ամբողջ կառույցի: Եթե մենք գտնվում ենք միայն տնտեսական դաշտում, ապա բավական է նշել, որ միայն շրջափակումը քայլ է ի վնաս պետության: Այդ տեսակետից նույնիսկ դիտորդի մասին խոսք չկա, ուր մնաց անդամակցության»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031