Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը «փչացրեց» Ադրբեջանին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 13:47

«Դեսպան, որը մարտակոչ է հնչեցնում». սա արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի գնահատականն է Փոլադ Բյուլբյուլօղլուն: Գնահատականը հնչեցրել է դեռ տարիներ առաջ: Արման Նավասարդյանն այսօր հիշում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին ՌԴ-ում Ադրբեջանի սույն դեսպանի մարտական կոչերը, ինչից նույնիսկ ռուսական կողմն էր ապշած: Նորագույն դիվանագիտության պատմության մեջ Արման Նավասարդյանը սա աննախադեպ է որակում: Եվ այն, որ Մոսկվայի նման քաղաքից էին այդ կոչերը հնչում, դիվանագետը տեսնում է նաեւ Հայաստանի Հանրապետության դեսպանության մեղքը:

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում Արման Նավասարդյանն անդրադարձավ այն «սրբազան պատերազմին», որը հանրային դիվանագիտության մակարդակով Հայաստանը տարավ ընդդեմ Բյուլբյուլօղլու՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածության: «Գուցե կոպիտ եմ ասում, բայց ժարգոնային լեզվով ասած՝ մենք նրան փչացրեցինք»,- ասաց Արման Նավասարդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրային դիվանագիտական հարթակին միացել է նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, ինչն Արման Նավասարդյանը դրական է համարում: Եվ այն, որ տապալվեցին Ադրբեջանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի նկատմամբ հավակնությունները, բանախոսը նկատում է. «Չօգնեցին անգամ այն հսկայական գումարները, որոնք դրել էր Ադրբեջանը. առաջին փուլի համար՝ 5 մլն դոլար, երկրորդ փուլի համար՝ 4 մլն դոլար: Ադրբեջանական 9 մլն դոլարը ջուրն ընկավ»: Այս ամենը Արման Նավասարդյանը պայմանավորում է նաեւ միջազգային ասպարեզում Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակով՝ «ադրբեջանական լվացքատուն» անվանումով հայտնի սկանդալը, Խադիջա Իսայիլովայի վերջին աղմկահարույց հարցազրույցը, «Դոն կոռուպցիա» մականունը ստացած Պեդրո Ագրամունդի պաշտոնանկությունը ԵԽԽՎ նախագահի պաշտոնից եւ այլն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ի դեպ, սա երրորդ դեպքն է, որ, այսպես կոչված՝ հայկական փափուկ ուժը հաղթանակ է գրանցում: Առաջինը՝ ուկրաինացի իրավապաշտպան Ալեքսանդր Լապշինի հետ կապված պատմության ժամանակ, երկրորդը՝  հայ-իսրայելական հարաբերությունները ռելսերի վրա դնելիս:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031