Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են մարդիկ վերաբերվում ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգին (տեսանյութ)

Հոկտեմբեր 12,2017 13:17

Վերջին շրջանում բուռն քննարկումների տեղիք տվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակված ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը: Դրանով առաջարկվում է միջնակարգ ընդհանուր հանրակրթության պետական կրթական չափորոշիչներում վերանայել և մանրամասնել «Ռուսաց լեզու» առարկայի բովանդակային պահանջները, ավագ դպրոցում մի շարք առարկաներից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում: Նախատեսվում է նաև ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցների և դասարանների (ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանների) թվի ավելացման նպատակահարմարության որոշման համար մշտադիտարկման անցկացում:

Հայեցակարգում նշվում է նաև ռուսաց լեզվի ուսուցիչների վերապատրաստման, լրացուցիչ մասնագիտական կրթության համակարգի կատարելագործման, կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների (լսողության, տեսողության և այլ խնդիրներով)՝ ռուսաց լեզվի ուսուցման համար հատուկ ծրագրերի, ուսումնական նյութերի, անհրաժեշտ տեխնիկական միջոցների ապահովման և այլ հարցեր:

Փաստաթուղթը միանշանակ չընկալվեց հասարակության կողմից. մարդիկ տարբեր կերպ մեկնաբանեցին այն: Պարզելու համար, թե քաղաքացիներն ինչքանով են ծանոթ հայեցակարգին և ինչ կարծիք ունեն դրա մասին, անցկացրել ենք փոքրիկ հարցում: Մանրամասները՝ տեսանյութում:

Թամարա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031