Վերջերս արևմտյան մամուլը բացահայտեց, որ Ադրբեջանի իշխանությունները կեղծ ընկերությունների միջոցով «լվացել» են շուրջ երեք միլիարդ դոլար և կաշառել մի շարք պաշտոնյաների: Ըստ այդ բացահայտումների՝ Ադրբեջանը կեղծ ընկերությունների միջոցով գործարքներ է իրականացրել նաև ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» կազմակերպության հետ, որը զբաղվում է ռուսական սպառազինությունների արտահանմամբ:
Այս բացահայտումները Ադրբեջանում անվանեցին Ջորջ Սորոսի և հայերի կողմից կազմակերպված արշավ Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի դեմ:
Տեսանյութում ներկայացված են Ռուսաստանի արձագանքը և ռուս-ադրբեջանական հարաբերությունները։
«Իրազեկ քաղաքացիների միավորում»