ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը չէր սպասում, որ Սոչիում իր կողմից արված լուսանկարները նման տարածում ու մեծ արձագանք կունենան:
Սոցցանցերի հայ օգտատերերի շրջանում առավել շատ տարածվեց ՀՀ նախագահի ու Ադրբեջանի նախագահի լուսանկարը:
«Տարբեր միջոցառումների ժամանակ, երբ երկու երկրների նախագահներն իրար կողք են լինում, ես ամեն պահը որսում եմ՝ նրանց հայացքները, ժեստերը, ամեն ինչ: Ինչպես ասում են, պուլսի վրա եմ լինում: Այդ հանդիպմանն էլ մի քանի դիրքով, կողքից էլ երկար մնացի-մնացի ոչինչ էլ չեղավ: Հետո գնացի դիմացից իմ սովորական կադրը անելու: Նկատեցի, որ Ալիևը այսպես ասած, «գյոզ ա դրել» ու նկարեցի»,-Panorama.am-ին ասաց լուսանկարների հեղինակը:
Նշենք, որ լուսանկարն արվել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ: Հաջորդ լուսանկարը նախորդել է ընդլայնված կազմով նիստին:
Նյութի մանրամասները կարդացեք Panorama.am–ի կայքում