Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն «լուրջ խնդիրներ» է մատնանշել Թուրքիայում եւ այլ երկրներում օրենքի գերակայության ոլորտում

Հոկտեմբեր 12,2017 12:44

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) «լուրջ խնդիրներ» է մատնանշել Եվրոպայի խորհրդի 5 անդամ երկրներում, այդ թվում` Թուրքիայում, օրենքի գերակայության ոլորտում: Այս մասին ասվում է  ԵԽԽՎ կայքում:

Հիմնվելով Բեռնդ Ֆաբրիտիուսի (Գերմանիա) զեկույցի վրա՝ ԵԽԽՎ-ն նշել է, որ մանրամասն ուսումնասիրվել է այդ բնագավառումի տիրող իրավիճակը Թուրքիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Մոլդովայում և Բուլղարիայում:

Նշվում է, որ խնդիրները կապված են մասնավորապես կոռուպցիայի, ինչպես նաև այդ երկրներում «դատական համակարգի անկախության և իշխանությունների տարանջատման սկզբունքների» հետ, քանի որ հիմնականում փորձ է արվում քաղաքականացնել դատական խորհուրդները և դատարանները, հեռացնել դատավորներին և դատախազներին և սահմանափակել խորհրդարանականների օրենսդրական իշխանությունը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031