Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2017թ. հուլիսի 6-ի դրությամբ հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված սահմանապահ զորամասի պայմանագրային զինծառայող, 2017թ. հուլիսի լույս 6-ի գիշերը ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2-րդ հարկի պատշգամբի բաց դռնից ապoրինի մուտք է գործել Նոյեմբերյան քաղաքի բնակչուհու տուն, ննջասենյակից փորձել է գողանալ վերջինիս պատկանող «Ալկատել» տեսակի բջջային հեռախոսը եւ երկու հատ, 20 000 դրամ անվանական արժեքով թղթադրամ, սակայն նկատելով միացված համակարգչի ձայնից արթնացած բնակչուհուն եւ հասկանալով, որ վերջինս նկատել ու ճանաչել է իրեն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար արդեն բացահայտ հափշտակել է նշված բջջային հեռախոսը ու գումարը եւ նույն ճանապարհով դիմել փախուստի:
Ա. Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով(« Կողոպուտը, որ կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Նրա նկատմամբ փախանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի`սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մեկնարկել է հոկտեմբերի 9-ին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ